ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Նոր արմատական ​​խմբավորում է ի հայտ եկել Հորդանանի Արևմտյան ափին. #TheJerusalemPost
00:12, 27.03.2023 | mamul.am
5853 | 0

Պաղեստինյան նոր արմատական ​​զինված խմբավորումը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին իր գործունեությունն սկսելու մասին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ խումբն ստեղծվել է Սալֆիթ քաղաքում, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսային մասում։ Այն կոչվում էր «Նահատակ Ումար Աբու Լայլա գումարտակ»։

Նշվում է, որ Աբու Լայլան լիկվիդացվել է 2019 թվականին իսրայելական բանակի կողմից, քանի որ նույն տարվա մարտին Հորդանան գետի Արևմտյան ափին նա սպանել էր երկու իսրայելցի՝ զինվորականի և ռաբբիի։ Հրապարակման մեջ նշվում է, որ Աբու Լայլան այդ ժամանակ 19 տարեկան էր։ Նրա մահից հետո պաղեստինցիները Աբու Լայլային ճանաչեցին որպես նահատակ։

The Jerusalem Post-ը հայտնում է, որ նմանատիպ խմբեր վերջերս ստեղծվել են Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր հատվածներում, հատկապես նրա հյուսիսային հատվածում գտնվող Նաբլուս և Ջենին բնակավայրերի տարածքում։ Նշվում է, որ այս խմբավորումներին միանում են տասնյակ զինյալներ, որոնք կապված են պաղեստինյան տարբեր խոշոր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի, Ֆաթահի, Իսլամական Ջիհադի:

Պարբերականը գրում է, որ Պաղեստինի ինքնավարությունն ու նրա անվտանգության ուժերը մինչ այժմ «ձեռնպահ են մնացել այդ զինված խմբավորումներին զսպելու իրական գործողություններից»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունները պայմանավորվել են դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություն առաջիկա 3-6 ամիսների ընթացքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր