ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Եթե ՀՀ-ը կտրուկ որոշումներ չկայացնի, մնալու ենք իբրև կիսազարգացող պետություն». Ռոբերտ Անանյան
09:24, 27.03.2023 | mamul.am
2392 | 1

Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով հետևյալը. «Հայաստանի քաղաքական, տնտեսական պատկանելիությունը, քաղաքակրթական դեմքը ուղիղ կապ ունի այս հարցի հետ՝ արդյո՞ք համամարդկային տեխնոլոգիական առաջընթացը կամրագրվի նաև մեր երկրում։ Եվրոպական գիտությունը օրեցօր նոր նվաճումներ է ունենում, և եթե ՀՀ-ն կտրուկ որոշումներ չկայացնի՝ հետադիմական ակումբներից կտրվելու և առաջատար պետությունների հետ խորքային գործակցություն ձևակերպելու ուղղությամբ, մենք մնալու ենք իբրև կիսազարգացող պետություն։ ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գոյությունը հաճախ դիտարկվում է աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում, թե ո՞ւմ կողմից ենք մենք, որ եթե շարունակում ենք մնալ այդ ակումբներում՝ ուրեմն հետադիմության կողմից են։ Դա ճիշտ է, ուղղակի մեծագույն վնասը որ կրում ենք, տեխնոլոգիական զարգացումներից, առաջատար տնտեսական, գիտական նվաճումներից հետ մնալն է, դրանց մասնակից չդառնալը։ Սուվերեն ռեսուրսների զարգացումը պետք է լինի առաջնային, բայց քանի որ մեր ստարտային հիմքը շատ վատն է, միայն կտրուկ քայլեր են պետք, որ առաջատար տեխնոլոգիաները հնարավոր լինի դարձնել քո ունեցվածքի մի մասը»:

«Եթե ՀՀ-ը կտրուկ որոշումներ չկայացնի, մնալու ենք իբրև կիսազարգացող պետություն». Ռոբերտ Անանյան
Աղբյուրը` Ռոբերտ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր