ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Էական փոփոխությունների ականատես կլինենք այս ոլորտում». Սուրեն Գրիգորյան
09:30, 27.03.2023 | mamul.am
4389 | 0

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանի քաղաքապետարանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագծերի փաթեթը, որն ուղղված է կանոնակարգելու ոչ սահմանված վայրերում առևտրի իրականացումը։ Նախագծի փաթեթով համայնքի համար լիազորություն է նախատեսվում ոչ միայն տուգանել ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց, այլ նաև առգրավել ապօրինի առևտրի առարկա ապրանքը։
Կարծում եմ, որ ընդունված օրենքների՝ Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելու և դրանցով սահմանված գործիքակազմի պատշաճ կիրառման դեպքում էական փոփոխությունների ականատես կլինենք այս ոլորտում։ Հուսով եմ, որ մինչ այս ապօրինի առևտուր իրականացնող անձինք կշարունակեն իրենց գործունեությունն արդեն օրինական դաշտում՝ տեղափոխվելով շուկաներ։
Շնորհակալ եմ Ազգային ժողովի գործընկերներին շահագրգիռ քննարկման, արժեքավոր ելույթների և նախագծերի փաթեթին հավանություն տալու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր