ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԿԸՀ-ն հրապարակել է Սիսիան և Անի համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
09:36, 27.03.2023 | mamul.am
4697 | 0

Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․

Շիրակի մարզի Անի համայնք

«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե

«Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե

«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե

Սյունիքի մարզի Սիսիան համայնք

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե

Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե

Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։

Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր