ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այն, ինչ կատարվեց, անուն չունի». Քրիստինա Վարդանյան
11:12, 27.03.2023 | mamul.am
5089 | 2

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Այն, ինչ կատարվեց փողոցի այս հատվածում, որտեղ նորմալ ծառեր էին աճում, անուն չունի… Հատման ենթակա վերջին ծառն էր, այն էլ խոր էտի զոհ… Իսկ նախավերջին հացենին ուղղակի գեղեցկուհի էր։ Բումերանգի օրենքը գործելու է, դուք նույնիսկ տնկվող սակուրայի ծաղկման գաղափարը չկասկացաք… Ճապոնացիների համար՝ բալի ծաղիկները կյանքի փոխաբերություն են: Մարդկային կյանքը՝ բույսի ծաղկման այս 10 օրվա ընթացքում, նույնքան անցողիկ է, ակնթարթային ու գեղեցիկ, որքան բնությունը։ Արժեհամակարգերի տիեզերային տարբերություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր