ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ինֆորմացիա հրապարակեցին, թե՝ հասեք, փրկեք, քաղաքապետարանը տապալում է հասուն ծառերը». Արմեն Բեգոյան
11:06, 27.03.2023 | mamul.am
4174 | 1

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը գործակարգավարական այսօրվա խորհրդակցության ժամանակ ներկայացրեց Կասկադի հարակից տարածքի ծառերի փոխարինման ծրագիրը՝ անդրադառնալով գործընթացի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաներին: «Մի 8-10 հոգի, ուղղորդված՝ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի և այլ անձանց կողմից, հրապարակեցին ինֆորմացիա, որ՝ հասեք, փրկեք, քաղաքապետարանը տապալում է հասուն ծառեր... Նույն տիկին Վարդանյանը մասնագետների հետ խոսելուց հետո հայտարարեց, որ՝ այո՛, էդտեղի ծառերը ենթակա էին հատման ու փոխարինման: Այնուհետև խնդիր բարձրացավ, որ նա ուղղակի համաձայն չէ ընտրված ծառատեսակի հետ»: Բեգոյանը ներկայացրեց նաև, թե ինչո՞ւ են հենց այդ հատվածում սակուրաներ ընտրվել. «Մայթն այդտեղ բնաբաժակից մինչև շենքի պատ՝ մեկ մետր է, երկրորդ, ընտրել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնց սաղարթը մեծ չէ. մարդկանց լույսը չպիտի փակվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գործակարգավարական խորհրդակցություն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր