ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանցիները նստած են Իշխանասարի լանջերին, իսկ համայնքում «հաղթում» է ՔՊ-ն». Տ. Վարդանյան
11:54, 27.03.2023 | mamul.am
3518 | 2

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանասար համայնքում «հաղթել» է ՔՊ-ն: Բազմաթիվ ընտրախախտումներ են թույլ տվել, կեղծել են արդյունքները, իսկ փաստերը պարզապես աղաղակող են, բայց ես զարմացած եմ, որ կամք, թասիբ ու նամուս չկար սրանց չընտրելու համար: Ադրբեջանցիները նստած են Իշխանասարի լանջերին, իսկ համայնքում «հաղթում» է դրա թիվ մեկ մեղավորը: Ո՞նց չեք ամաչում: Ո՞նց եք ընտրել դրանց, այ թուրքի հարճեր: Որքան էլ կեղծված լինեն արդյունքները, բայց փաստն այն է, որ կան հայեր, ովքեր թուրքի ամենահզոր զենքն են, իսկ դրանց ամենահզոր զենքը` դավաճան հայն ա: Ես ձեզ ցանկանում եմ, որ ձեր սեփական տան մեջ մեն մենակ մնաք թշնամու հետ: Գուցե այդժամ հասկանաք, թե ինչ եք արել: Գուցե...
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն 14 քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն են տվել իմ կուսակցությանը: Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ վստահ լինեք` երբ օրը գա ձեր քվեն «կրակելու» է: Դուք իսկապես մեր երկրով մտահոգված մարդիկ եք, ովքեր ոչ զոմբի են, ոչ աբիժնիկ սեփական երկրից, ոչ էլ հայ զինվորի արյուն ծախող: Եվս մեկ անգամ շնորհակալություն: Օրը գալու է ու մենք միասին ենք արդարությունը վերականգնելու ու վերահաստատելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր