ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից ու մեկնում եմ այլ երկիր». Էրիկ Իսրայելյան
15:00, 27.03.2023 | mamul.am
33893 | 8

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ սիրելի Հայ ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն. Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադրից հետո դարձա Աշխարհի չեմպիոն և կրկին անգամ ասեմ՝ մեկ տարվա մեջ դարձա հա՛մ Եվրոպայի չեմպիոն, հա՛մ էլ Աշխարհի չեմպիոն. մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար: Միշտ ուզեցել եմ Իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է, ոչ թե պար: Ինչ եմ ուզում ասել՝ իմ սիրելի Հայ ազգ, ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ էնտեղից մենամարտեմ. հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր