ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Փող բաժանողներից մեկն էլ եղել է բարգավաճից ժամանակին թռած մի ***». Ն. Զոհրաբյան
16:18, 27.03.2023 | mamul.am
6618 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնելուց մի քանի օր հետո իշխանասարցիք, Մայա Պլիսեցկայայի հայտնի պռիժոկով, գնացին ու իրենց համար համայնքապետ ընտրեցին Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնած նիկոլականության ներկայացուցչին։
Նրանց գլխին ավտոմատ չէին պահել ու չէին սպառնացել թլպատել. նրանք գիտակցած, ինչքան որ աղերս ունեն «գիտակցություն» կենսաբանական եզրույթի հետ, գնացին ու ընտրեցին սեփական մորթը։
Հիմա երեկվանից էս ի՞նչ ռաբիս ողբ եք բարձրացրել Սիսիանի ընտրությունների մասով։
Եթե Անգեղակոթում, որի միջով Ալիևը շուտով ճանապարհ է վերցնելու, բեսեդկում թառած բիձեն, նարդի շխկացնելով համոզում է, որ Սյունիքի կեսը թուրքինն է, սիսիանցիների վրա՞ ինչի եք զարմացել։
Ու ընդհանրապես, չե՞ք հոգնել էս ռազմահայրենասիրական, նամշահոտ, հակաէսթետիկ պաթոսից, որի անունը հայրենասիրություն եք դրել ու ամեն անգամ տեկտոնիկ, հրաբխային շոկ եք ապրում, որ ձեր կողքի հայը, ում որդուն, կամ հարևանի որդուն տարել՝ գիտակցված, հաշվարկված, պայմանավորված, բայրաքթարների տակ սպանել են, նորից ընտրում է իր որդուն սպանողին։
Ու սա ստոկհոլմյան սինդրոմ էլ չի, սա հիշողություն չունեցող կենդանու սինդրոմ է, ու հերիք է քծնեք կենդանուն, մտածելով, թե նրան կբացատրեք հայրենիքը թուրքին հանձնելու՝ «գրական գեղարվեստական սյուժեի կործանարար ռիսկերը»։
Լավ, չհասկացա՞ք, որ չեք կարող ու չի ստացվելու։ Թե՞՝ էդպես կոմֆորտ է, թավալվել ֆեյսբուքյան գազոններում, հայրենիքի մասին ոտանավոր գրել ու կոչ անել, որ չընտրեն հայրենիքը հանձնողին։
Սիսիանը ի՞նչ պակաս Իշխանասար է ո՞ր։
Լավա չեք ասում՝ սիսիանցուն տարան՝ ավտոմատը պահեցին գլխին ու ստիպեցին ընտրել կապիտուլյացիայի պապային։
Հա, իշխանությունն իր բոլոր լծակները օգտագործել է՝ ինչպես բոլոր իշխանությունները, հա, ըստ լուրերի, փող բաժանվել է ու բաժանողներից մեկն էլ եղել է բարգավաճից ժամանակին թռած մի համբալ, բայց էդ մարդիկ գնացել ու ընտրել են Արցախը հանձնողին ու առաջիկա մեկ երկու ամսում՝ իրենց հարակից գյուղերը հանձնողին։ Ընտրել են գիտակցված՝ էլի եմ կրկնում, ինչքան որ իրենք կարող են առնչվել «գիտակցություն» ուղեղային երևույթի հետ։
Վաղը նույնը լինելու է Երևանում։ Եթե միավորվելու և մահապարտների մեկ ճակատով ընտրությունների գնալու փոխարեն ամեն կուսակցություն գրկի իր 3-4 տոկոսանոց թեկնածուին ու զբաղվի քաղաքական անանիզմով, Նիկոլի դրած ցանկացած թեկնածու, անգամ եթե դա լինի Ռամիլ Սաֆարովը, ընտրվելու է Երևանի քաղաքապետ։ Հա, հենց տենց։
Իսկ իրականում, ոչ մեկդ էլ երեկվա ընտրության արդյունքից զարմացած չեք։ Պարզապես, նման դեպքերի համար «սազում է» հայրենաշունչ ոտանավոր երկնել՝ դե, դա էլ անում եք։ Ու վսյո։
Հաջորդ կանգառը, սեպտեմբեր, Երևանի ավագանու ընտրություններ, որտեղ կրկնվելու է Սիսիանի նույն սցենարն ու մասիվցի մի բիձա, անգեղակոթցի երեկվա բիձու նման, շաշկի խաղալով կպատմի, որ Էրիվանը թուրքի պատմական հայրենիքն է և ուրեմն, ամեն ինչ ok է, baby»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր