ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան
16:00, 27.03.2023 | mamul.am
6226 | 5

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջքում գրել է. «ՔՊ-ն ջնջում է բոլորին: Մեզ հռչակավոր Արոնյան, ֆուտբոլիստ Հենո ու Էրիկ պետք չեն. սա էլ բաց նամակը.
«Հայաստանը 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չի ունեցել. 13 տարի դադարից հետո ես դարձա Աշխարհի չեմպիոն, նույն տարում դարձա հա՛մ Եվրոպայի չեմպիոն, հա՛մ էլ Աշխարհի չեմպիոն: Մինչ օրս ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար: Միշտ ուզել եմ իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ. ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է, ոչ թե պար:
Ինչ եմ ուզում ասել՝ իմ սիրելի հայ ազգ, ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ էնտեղից մենամարտեմ. հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»»:

Աղբյուրը` Սյուզի Բադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր