ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արցախի իշխանությունները պետք է սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ»․ Հ. Հակոբյան
17:24, 27.03.2023 | mamul.am
1585 | 0

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Այն օրվանից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պաշտոնապես սկսեցին դիտարկել զուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում, այդ օրվանից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2020թվականի նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը։ Փաստացի Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հրաժարվեցին իրենց գլխավոր պարտականություններից մեկից՝ քանի դեռ Արցախը ճանաչված չէ, ՀՀ-ն է պարտավոր կարգավիճակի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում և կրել կարգավիճակի բեռը՝ համենայն դեպս այդպես եղել է մինչև 2018 թվականը: Սակայն սա նշանակում է արդյոք, որ Արցախի իշխանությունները որևէ անելիք չունեն և պետք է «հանգիստ նստեն տեղները»: Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞, զգո՞ւմ է այդ հարցում իր պատասխանատվությունը: Ինքնորոշման իրավունք իրացնող սուբյեկտը պետք է առնվազն քաղաքական ձգտում դրսևորի իր կարգավիճակի հարցում պատասխանատվության թե չափի, թե բովանդակության ձևավորման համար: Ընդ որում, այդ ձգտումն է, որ կարող է տալ հնարավորություն կարգավիճակի հարցի չփակվելուն: Արցախի իշխանությունները կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը պետք է վերցնեն իրենց ձեռքը և սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ, այլ ոչ թե ստանձնեն «քաղաքական դեկորացիայի» դեր»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր