ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մեր երկրում ընտրություններով անգամ համատիրության նախագահին փոխելն է անհնար». Կարեն Հեքիմյան
16:36, 27.03.2023 | mamul.am
2084 | 1

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Երեկ կայացավ հերթական ընտրական իմիտացիան: Որոշ ժամանակ անց նմանօրինակ «ընտրություն» կայանալու է Երևանում, այնուհետև՝ ամբողջ հանրապետությունում և այսպես շարունակ:
Ինչ-որ իմաստով հասկանալի է նորաստեղծ քաղաքական միավորների կամ անհատների մասնակցությունն ընտրական գործընթացներում, սակայն «հնաբնակների» ակտիվությունն առնվազն տարօրինակ է:
Օրինակ՝ արդյո՞ք ՀՀԿ-ն չգիտի, որ մեր երկրում ընտրություններով անգամ համատիրության նախագահին փոխելն է անհնար: Իհարկե, գիտի: Այդ դեպքում, ինչո՞ւ է մասնակցում ընտրաֆարսին: Եթե ցանկություն ունի մի 2-3 ավագանու մանդատ ստանալ, ապա պետք է գիտակցի, որ մանդատների հետ միասին ի հայտ է գալու նաև կառավարման համար պատասխանատվությունը: Այսինքն, եթե, օրինակ՝ Սիսիանում ինչ-որ արտառոց բան պատահի, ապա ՀՀԿ-ն ՔՊ-ի հետ համամասնորեն կրելու են ենթադրյալ ֆորս-մաժորի համար պատասխանատվությունը: Արդյո՞ք դա անհրաժեշտ է ՀՀԿ-ին:
Ցավոք, մեր երկրում իսպառ բացակայում է պատասխանատվության զգացումը, իսկ «ընդդիմադիր» քաղաքական միավորների «ընտրություններին» մասնակցելը պայմանավորված է ոչ թե ուրույն ծրագրերի առկայությամբ, այլ իշխանությանը հնարավորինս մոտ կանգնած լինելու հանգամանքով: Եվ, հենց այդ պատճառով են ընտրությունները մեր երկրում հեղինակազրկված և, նույնիսկ՝ իմաստազրկված: Ի վերջո, եթե չկա ծրագիր և պատասխանատվություն, ապա ի՞նչ տարբերություն, թե Սիսիանում, Անիում կամ Երևանում ով է ստանձնելու իշխանությունը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր