ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թուրքը մտնի Անգեղակոթ, *** սրան ու նիկոլականներին, միևնույն է՝ «փառք Նիկոլին» ասելով *** են». Գագիկ Համբարյան
17:12, 27.03.2023 | mamul.am
3908 | 3

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ամենավտանգավորն այս մարտնչող նիկոլական անգրագետներն են. պետությունը հենց սրանք են կործանում:
Երեկ Սիսիանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար բազմաթիվ ԶԼՄ-ներ աշխատում էին տեղում և ինձ համար ամենասարսափելին 168.am-ի այս տեսանյութն էր, որտեղ անգեղակոթցի մի նիկոլական արարարծ լկտիաբար և մարտնչող տգետին բնորոշ ոճով, շատ վստահ և ոչինչ չհասկանալով իր արտաբերած հիմարությունների լրջությունից հայտարարում էր, որ, իբր Սերժ Սարգսյանը 2015թ-ին Կազանում ստորագրել կամ էլ համաձայնության է եկել, որ 7 շրջանները պետք է տային թուրքերին... Բայցի այդ նախկինների օրոք անվտանգ ապրած սույն «ապրանքը» զառանցում էր, թե 2016թ-ին էլ անվտանգ չի եղել... Սույն ուրացողը չի ուզում ընդունել, որ եթե հիմա թուրքը Անգեղակոթի «գլխին» նստած է, ապա 2016թ-ին գտնվում էր հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա...
Հետաքրքիր է, այս տգետին ո՞վ է ասել, որ Կազանում, այն էլ 2015թ-ին Սարգսյանը ինչ-որ բան է ստորագրել կամ էլ 7 շրջանների վերաբերյալ ինչ-որ համաձայնության է եկել... Այս մարտնչող հիմարի կողքի կանգնած ոչ պակաս անգրագետները հաստանում էին սրա բարբաջանքի «իսկությունը»...
Այս անգագետ նիկոլական հակահայերը, որոնց շատ հեշտ կարելի է խաբել, գլխավորապես դիտում են նիկոլական ժեխնյուզերը և արտաբերում դրանց հրապարակած անասունությունները... Սարսափելին նրանում է, որ այս մարդակերպար ունեցողը և սրա նմանները շատ վստահ են խոսում...
Հենց սրանք են Հայաստանի և հայության թիվ մեկ թշնամին... Հենց սրանց մնան մարտնչող և իրենց զառանցանքների իսկությանը վստահ տգետների պատճառով է, որ մենք այս վիճակում ենք...
Որքան ուզում ես ասա, որ 2011թ-ին Կազանյան փաստաթուղթը մերժել են ադրբեջանցիները, այն չի ստորագրվել և որևէ համաձայնություն Սերժ Սարգսյանը չի տվել որևէ տարածքի հանձնման պահով, նիկոլական ժեխը համառորեն արտաբերում է այս անասունությունները ու չի ամաչում... Կարևորը՝ դավաճան և հողատու Նիկոլին են պաշտպանում ամենացածրակարգ՝ ստի և կեղծիքի միջոցով...
Համոզված եմ, եթե «վաղը» թուրքը մտնի Անգեղակոթ և մորթի սրան ու սրա նման նիկոլականներին, միևնույն է՝ «փառք Նիկոլին» ասելով «սատկելու» են, բայց մինչ այդ արդեն կործանելով Հայաստանը, ինչպես կործանեցին Արցախը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր