ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ուշադրություն դարձրեք ավելի կարևոր կետերի վրա». Էմին Մուրադյան
18:18, 27.03.2023 | mamul.am
3830 | 0

Օգտատեր Էմին Մուրադյանը գրում է. «Հարգելի´ Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան հնարավոր է նոր տնկված ծառերը մի քանի տարուց փոքր-ինչ գեղեցկացնեն մեր քաղաքը, բայց հորդորում եմ նաև ուշադրություն դարձնել ավելի կարևոր կետերի վրա, քան եղածը փոխարինել և անունը դնել բարելավում։ Ներքոնշյալ բերեմ կետեր, որոնք ավելի գեղեցիկ և ապահով կդարձնեն մեր քաղաքը, քան եղած կանաչապատումը փոխարինել մեկ այլ մյուսով։
# Մոմի ճրագի լույս տվող գիշերային լուսավորության լամպերը փոխարինել LED բարձր կելվինային լամպերով, բացի լավ լուսավորությունից կունենանք քիչ վրաերթնեով փողոցներ՝ գիշերով սև հագած և չթույլատրելի տեղով անցնող հետիոտի կյանքը և վարորդի հետագա ճակատագիրը փրկելու նպատակով:
# Սյուների վրա սարդոստայն հիշեցնող լարերը վերացնել (օգտագործել գետնատակի հորերը) կամ ավելի կոմպակտ հավաքել մի գծով, ուղղակի զզվելի է դառել վերև նայելը, թույլ չտալ ամեն մի կառույց, ոնց պատահի, լար անցկացնի։
# Վերացնել ամեն տարի սովորություն դարձած փողոցների կարկատումը, տրանսպորտ վարելը նման է շախմատ խաղի, դրանով կնպաստեք ՃՏՊ-ների դեպքերի նվազեցմանը։
# Գետնանշումների համար մի անգամ գոնե նենց ներկ օգտագործեք, որ մի տարի դիմանա, գուշակելով կամ հիշելով ենք վարում։
# Արգելեք տարատեսակ գովազդների տեղադրումը քաղաքով մեկ, թող լինի որևէ ստանդարտ, թե չափսի, և թե դիզային առումով, այլ ոչ թե Luxor, Zooma խաղի գունազարդ և ցիրուցան վայրերով սփռված լինելը:
Հ.Գ. Որպես Երևան քաղաքի բնակիչ՝ ավելի գնահատված կհամարեմ Ձեր կատարած բարելավումները, քան եղածը փոխարինել մեկ այլ մյուսով, որը, ըստ իս, ոչ մի բարելավում իրենից չի ներկայացնում»:

Աղբյուրը` Էմին Մուրադյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր