ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.28, EUR 414.12, RUB 4.76, GBP 479.72
+28 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Արցախում և հայկական կողմում պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն ունենում է». Գեղամ Մանուկյան
18:41, 27.03.2023 | mamul.am
1825 | 2

«Ես չեմ ուզում փակագծեր բացել, բայց հայկական կողմում պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն ունենում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույց՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նույնը Արցախում գտնվող բոլոր պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների պոռոտախոս հայտարարությունները՝ կապված Արցախի շրջափակման լիարժեքության և ոչ լիարժեքության հետ, հանգեցնում է բացասական հետևանքների: Սրանք հարցեր են, որոնք անվտանգային տարրեր են պարունակում»,- ասաց պատգամավորը:

«Ես ունեմ բազմաթիվ փաստեր, որ մեծախոսությունը, անզգույշ հայտարարությունները, չհաշվարկված տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության»,- հավելեց Մանուկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր