Ֆուտբոլի Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականների ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական խումբը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։ Հայաստան - Կիպրոս հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։ |