ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Տարբեր մակարդակի կառավարչական նիստերին ասել-խոսել, ծիծաղել ու կատակե՞լ». Մհեր Հակոբյան
20:54, 27.03.2023 | mamul.am
2011 | 1

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒՐԱԽԱՆԱԼ, ԿԱՏԱԿՆԵՐ ԱՆԵԼ տարբեր մակարդակի կառավարչական նիստերին…
… 2018 թ-ի ամռանը, երբ ոգևորությունը հսկայական էր, իսկ խորհրդային, ինչպես նաև անկախության 27 տարիների լուրջ, հաճախ ստերով լեցուն և ձևական, բայց այնուհանդերձ ԼՈՒՐՋ կառավարչական նիստերը մարդկանց խիստ հոգնեցրել էին, դա, այն էլ սկզբի համար, նայվում էր, ոչինչ – մթնոլորտ էր ստեղծում, որպես նախաբան տանելի էր, սպասվող լուրջ փոփոխությունների թեթև սկզբի պես մի բան էր, բայց հիմա…
… Տարածաշրջանը նման է վառոդի տակառի, երկրի սահմաններում կարող է ամեն րոպե ՊԱՏԵՐԱԶՄ բռնկվել, Արցախը գործնականում շրջափակված է և թշնամին օղակը աննկատ, բայց մշտապես սեղմում է, հետևում է ծանր, հսկայական տարածքային ու մարդկային կորուստների բերած պատերազմը, զոհերի քառսունքը չենք հասցնում տալ, երբ նոր զոհեր են լինում, ՇԱՏ ՀԱՅ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՍՈՒԳ Է, կառավարչական թերություններն ուղղակի աչք են ծակում, տնտեսության վիճակը լավ չէ և այս պայմաններում… տարբեր մակարդակի կառավարչական նիստերին ասել-խոսել, ծիծաղել ու կատակե՞լ:
Գուցե ես ծանր բնավորություն ունեմ, չգիտեմ, բայց իմ պատկերացմամբ այդ ամենն ուղղակի տեղին չէ, այս պայմաններում՝ ՏԵՂԻՆ ՉԷ. պետք է նստել և համակարգված ու հիմնավորված աշխատանք անել, իսկ դրա համար, հավատացեք, լրջություն է պետք, լրջություն՝ նույնիսկ տարբեր մակարդակի կառավարչական նիստերին, ինչը առնվազն մթնոլորտ է տեղծում…
Ոչ մեկս օտար չենք թեթև տոնայնությանը և կատակին, բայց… դրա ժամանակ չէ»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր