Հունգարիայի Պետական ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հայտնում է Bloomberg-ը։ Կողմ է քվեարկել պատգամավորների 96%-ը (182 խորհրդարանական), դեմ՝ 6-ը։ Այժմ Ֆինլանդիայի դաշինքին պաշտոնական հրավերի համար պակասում է միայն Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի վավերացումը։ Այն այս շաբաթ կքննարկի անդամակցության արձանագրությունը: Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության վավերացման մասին որոշումը կարող է ընդունվել ավելի ուշ։ Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել էր ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ Սա կլինի ազգային մակարդակով վավերացման վերջնական գործընթացը, որն անհրաժեշտ է երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Մարտի 1-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու որոշումը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 184, դեմ՝ 7 պատգամավոր։ Խորհրդարանի ևս 7 ներկայացուցիչներ բացակայել են նիստից, 1-ը ձեռնպահ է մնացել: |