ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այդպիսի բայղուշությամբ հանդես են գալիս շատ-շատերը». Ա. Քոչարյանը՝ Հ1-ի լրագրողին
23:45, 27.03.2023 | mamul.am
4702 | 0

Եթե վաղը Ադրբեջանը հարձակվում է և պատերազմական գործողություն է սկսում Արցախում, եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում որևէ կերպ սանձել նրանց, ի՞նչ ենք անում մենք. Հ1-ի տաղավարում լրագրողի այս հարցին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «90 թվականին ինչպե՞ս էր, հավանաբար, չեք հիշի, այն ժամանակ այդպիսի հարց չկար, եթե պատերազմ է, ուրեմն՝ պատերազմ է, վե՛րջ. հիմա ի՞նչ, անընդհատ վախերի մեջ ապրե՞նք, չէ՛: Դրա համար պետք է միշտ պատրաստ լինես, այսինքն՝ բոլոր մակարդակներում լուծված լինեն այնպիսի խնդիրներ, որ հակառակորդին հեռու պահեն նման գայթակղությունից: Այդպիսի բայղուշությամբ հանդես են գալիս շատ-շատերը, նաև պառլամենտում»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանից ուղղակի սպառնալիք ենք ստանում, ի՞նչ բայղուշություն, Ա. Քոչարյանն արձագանքեց. «Ի՞նչ անենք, մե՞նք էլ սպառնալիք ուղարկենք Ադրբեջան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր