ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
2022-ին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ. ԿԳՄՍՆ
23:54, 27.03.2023 | mamul.am
4720 | 0

Բռնցքամարտի 2022 թ. Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին մարզիկը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Իսրայելյանը տեղեկացրել է, որ այլ երկիր է մեկնում։ 19-ամյա բռնցքամարտիկն իր որոշումը պարզաբանել է պատկան մարմինների անտարբերությամբ, որոնք «իր հաջողությունները չեն գնահատում»։
Թեմայի վերաբերյալ «Լուրերը» հեռախոսազրույց է ունեցել ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի հետ:
Շահբազյանը տեղեկացրել է՝ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները:

«2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է՝ որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով»,- հայտնել է Շահբազյանը:

Հիշեցնենք՝ Իսրայելյանը 2022-ի դեկտեմբերի 7-ին նույնպես գրառում էր արել սոցցանցերում՝ նշելով, որ մտադիր է այլ երկրի դրոշի տակ ելույթ ունենալ և վրդովմունք հայտնել, որ իրեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր