ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի կապակցությամբ ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նշել, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»: |