ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:24, 28.03.2023 | mamul.am
4920 | 0

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ցերեկը` 15-19 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերն սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.30C (2018 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.50C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.70C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր