ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ. «Ժողովուրդ»
09:00, 28.03.2023 | mamul.am
2288 | 0

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թորոսյանը չի մասնակցել ՔՊ վարչության վերջին նիստին, որը երեքշաբթի՝ մարտի 21-ին է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ-ում նախատեսված էր նաև ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի և ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը: Թորոսյանը, սակայն, այս հանդիպմանն էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատել է, որ Արսեն Թորոսյանը չի մասնակցել վարչության վերջին նիստին, պատճառների մասին, սակայն, նա չի ցանկացել խոսել. «Վարչության նիստին չի եղել, բայց պատճառը որքանո՞վ է էական։ Նախ՝ միայն ինքը չէ, որ բացակա է եղել։ Պատգամավորները մասնակցել են խմբակցության նիստին, նաև այդ օրը եղել է վարչության նիստ, իսկ նիստերին բացականեր լինում են. մեկը գործուղման է լինում, կարող է նույն օրը ֆրակցիայում նիստ լինի»,- ասել է Մանավազյանը:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր