ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ինչո՞ւ են թռնում խոստացածից». Սևակ Հակոբյան
18:12, 28.03.2023 | mamul.am
2940 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Երեք տարի առաջ Երևանի քաղաքապետ «Կարգին Հայկոն» մի հատ հոլովակ ներկայացրեց, թե ոնց են Հալաբյան փողոցի շենքերը քանդելու ու սիրուն շենքեր կառուցելու։ Նիկոլի հետ քննարկեցին, ուրախացան, ուրախացրեցին։ Հետո քաղաքական բեմից վերադարձավ թատերական բեմ, ու հոլովակը նրա հետ կորավ։ Դրանից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքում լուսանկար դրեց ու գրեց, թե Չինաստանը մի 10-15 մլրդ դոլար ներդրում կանի «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ Պարզվեց՝ էդ մեգանախագծից ոչ մեկ տեղյակ չէ։ Ենգիբարյանն էլ ասպարեզից կորավ-գնաց Գերմանիայի դեսպան՝ երևի ներդրման էդ մեգանախագիծը տանելով Բեռլին։
Նիկոլը հայտարարեց Վանաձորում գազաբալոնների գործարան բացելու, 2 հատ տրակտորի գործարան կառուցելու մասին, անգամ կարմիր լենտը կտրեց ու բացեց հայկական տեխնիկայի արտադրման գործարան, ու բոլորը սուտ դուրս եկան։ Մի փակ դռան առաջ կանգնում, լենտ էր կտրում, հռչակում էին գործարան։
Մի հատ գյոլ էին ցույց տալիս, ներկայացնում էին կոկորդիլոասաբուծարան, չոլ էին ցույց տալիս, ներկայացնում էին չոր նավահանգիստ։ Ու հիմա էլ, էդքան ստերից հետո, Փաշինյանը կանգնել է մի չոլի մեջտեղ ու դա ներկայացնում է որպես ակադեմիական քաղաք՝ դպրոցներով, համալսարաններով, կինոթատրոններով, ստադիոնով, անգամ տրամվայ է գցել արդեն։
Երբ նայում ես սրանց կառուցելու խոստումները, խոստացած չկառուցածները, բայց մեծ թափով թուրքին հանձնածները, արդեն կարծիք կազմում ես, թե որ ելույթին պետք է հավատալ, որը կատակով, իսկ հիմնականում՝ ծաղրանքով ընդունել։
Իսկ ինչո՞ւ են խոստումներն էդքան հեշտությամբ տալիս ու թռնում խոստացածից։ Պատասխանը տրվում է ընտրություններով։ Կարող են խոստումներ տալ ու չկատարել, գործարաններ խոստանալ, անգամ լենտը կտրել, բայց չբացել, իրենք կարող են անգամ թշնամուն բերել-կանգնեցնել Իշխանասարի գլխին, բայց այդ գյուղում հենց իրենք վերցնեն ժողովրդի քվեն։ Որովհետև երբ իրենք կատարելագործել են ընտրական պրոցեսի ողջ ռեսուրսն ու մեխանիզմը, հանգիստ կարողանում են վերարտադրել իրենց իշխանությունը, էլ ինչի՞ իզուր չարչարվեն աշխատելու, գործարան բացելու, պետություն պահելու վրա, խոստումները կատարելու վրա։ Ձայն ա պետք՝ մի ձև կխփեն»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր