ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Իրանցիները հաստատ այս թուրքական լկտիությունը չեն մոռանա». Արման Աբովյան
22:42, 28.03.2023 | mamul.am
5951 | 1

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ադրբեջանը հաստատակամ քայլերով գնում է դեպի հարաբերությունների կտրուկ վատթարացում Իրանի հետ։
Զանգվածային ձերբակալություններ (այսօր, օրինակ, կրկին մի խումբ թալիշներ են ձերբակալվել), իրանամետ շիա մահմեդական առաջնորդների հետապնդում, Իրանի հոգևոր առաջնորդների փնովում և հայհոյախառը բառապաշար իրանցիների հանդեպ։
Իհարկե, Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի ուղիղ խամաճիկ, սակայն իրանցիները հաստատ այս թուրքական լկտիությունը չեն մոռանա։
Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ ՀՀ «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական» իշխանությունները չեն ընդլայնում Իրանի հետ ռազմական համագործակցությունը, եթե առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության մասին։
Նամակավանդ, որ իրանցիներն արդեն հոգնել են այս կամ այն առումով մեզ դա հասկացնելով։
Դե վախենում եք, որ կարող է ձեր վրա հակաիրանական կենտրոնները բարկանան։
Հը՞ն»:

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր