ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինչո՞ւ է Նիկոլը հիմա խոսում «հինգերորդ շարասյան» մասին». Աշոտյան
14:00, 28.03.2023 | mamul.am
4217 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ինչո՞ւ է Նիկոլը հիմա խոսում «հինգերորդ շարասյան» մասին

Նիկոլ Փաշինյանն ամենաշատը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մեղադրվեց դավաճանության մեջ:

Ընդդիմության մի մասը, որոշ ժամանակ անց, սկսեց կոնստրուկտիվ խոսույթը, այլևս չասելով դավաճան, իբրև թե՝ չասենք, ինքը մեկ է ՝ գիտի, իսկ ժողովուրդը հոգնել է:

Նիկոլը տեսնելով, որ այլևս իրեն չեն մեղադրում դավաճանության մեջ, ընդդիմության խոսույթը փոխվել է, ինքը սկսեց ներկայացնել ամեն բան «թարս»:

Նիկոլ Փաշինյանը հիմա է մեջբերում «հինգերորդ շարասյուն»-ը 2 նպատակով, որպեսզի,

1. ասի ես չեմ դավաճանը, դավաճանները միջից են եղել,

2. շարասյան անվան տակ անցնի ռեպրեսիաների նոր փուլի ու սկսի «վհուկներ որսը»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր