ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ինչո՞ւ է Նիկոլը հիմա խոսում «հինգերորդ շարասյան» մասին Նիկոլ Փաշինյանն ամենաշատը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մեղադրվեց դավաճանության մեջ: Ընդդիմության մի մասը, որոշ ժամանակ անց, սկսեց կոնստրուկտիվ խոսույթը, այլևս չասելով դավաճան, իբրև թե՝ չասենք, ինքը մեկ է ՝ գիտի, իսկ ժողովուրդը հոգնել է: Նիկոլը տեսնելով, որ այլևս իրեն չեն մեղադրում դավաճանության մեջ, ընդդիմության խոսույթը փոխվել է, ինքը սկսեց ներկայացնել ամեն բան «թարս»: Նիկոլ Փաշինյանը հիմա է մեջբերում «հինգերորդ շարասյուն»-ը 2 նպատակով, որպեսզի, 1. ասի ես չեմ դավաճանը, դավաճանները միջից են եղել, 2. շարասյան անվան տակ անցնի ռեպրեսիաների նոր փուլի ու սկսի «վհուկներ որսը»: |