ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.04, EUR 414.13, RUB 4.77, GBP 480.55
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Հայաստանի թյուրքացումը բխում է արևմուտքի շահերից». Էդգար Էլբակյան
14:24, 28.03.2023 | mamul.am
1525 | 0

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՅՈՒՐՔԱՑՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻՑ
Հայաստանի թյուրքացման ամբողջ օպերացիան արևմուտքի սրտով է և նրա շահերին համահունչ, այդ թվում՝ ադրբեջանցիների հաստատվելը ՀՀ տարածքում։ Կասկած մի՛ ունեցեք, որ Ադրբեջանը և Թուրքիան արևմուտքի առաջ դա ներկայացնում են որպես Հայաստանը մեկընդմիշտ Ռուսաստանի և Իրանի ներկայությունից կտրող գործոն, իսկ այդ մարդկանց՝ որպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի «ժողովրդագրական սահմանապահներ»։ Շատ շուտով լակեյի արտաքինով եվրո- և ամերիկյան չինովնիկները կսկսեն բարբաջել Հայաստանի «ժողովրդագրական բազմազանության կարևորության», «մարդկանց ազատ տեղաշարժի», «փախստականների վերադարձի իրավունքի» մասին, որոնց ներքո ոչ այլ ինչ է, քան «Հայաստանն առանց հայերի» բանաձևումը, որովհետև քաղաքական հայ նշանակում է հողատեր հայ, իսկ հողատիրության հարցում քաղաքական հայության շահերը բախվում են թուրքական բռնակալության հետ, և այդտեղ աշխարհագրական բնական գործոնների բերումով է, որ Հայաստանի դաշնակիցն են դառնում Ռուսաստանը և Իրանը»:

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
23:24, 06.06.2023
7020 | 0
22:24, 06.06.2023
15512 | 0
դեպի վեր