ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Հաշվի առնելով ծավալվող քննարկումը` հարկ եմ համարում ընդգծել». Ագնեսա Խամոյան
14:18, 28.03.2023 | mamul.am
2819 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը, հարկ եմ համարում ընդգծել.
«Հայաստան» խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄԸ՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարեւորումն է:
Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման ևս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա և ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում:
Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի և միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»:

Աղբյուրը` Ագնեսա Խամոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր