ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+25 °C
«Մարդ ինչքան *** պետք է լինի, որ ցանկանա կալանավորել իր գործընկեր պետության ղեկավարին». Հենրիխ Դանիելյան
18:06, 28.03.2023 | mamul.am
4277 | 1

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք անում են ամեն ինչ, որ ոչնչացնեն` առանց այդ էլ Նիկոլի կողմից զրոյական կետի իջեցված հարաբերությունները։
Մարդ ինչքան հիմար պետք է լինի, որ ցանկանա կալանավորել իր ստրատեգիկ գործընկեր պետության ղեկավարին, որը նաև աշխարհի ամենաուժեղ ատոմային գերտերությունն է, այն երկրի ղեկավարին, որի զինծառայողները Հայաստանում թուրքական սահմանին են կանգնած, իսկ Արցախում` արցախա-ադրբեջանական։
Այս ամենն ապացույցն է այն բանի, որ սրանք և Ալիևը նույն կերպ են մտածում, նույն խոսույթն ունեն և նույն շահերը։
Հլը սրա նմաններն էլ երիտասարդների, ուսանողների հետ հանդիպում ու բաներ են սովորեցնում։
Այո, սովորել պետք է, որ երբեք չլինեն Քոչարյան անդոներ, Մելքոնյան գագոներ կամ դավաճան Շիրակ թորոսյաններ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր