ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ո՞վ է այն անձը , որի արձանը տեղադրված է Երևանի կենտրոնում և խորհրդանշում է հայ-ֆրանսիական բարեկամությունը
23:42, 28.03.2023 | mamul.am
8910 | 0

Վերջերս հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի կողմից որոշում է կայացվել այն մասին, որ Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Օգյուստ Ռոդենի քանդակած արձանը պետք է տեղափոխվի այլ վայր, իսկ այդ վայրում պետք է կանգնեցվի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի արձանը։
Աշխարհահռչակ քանդակագործի այս աշխատանքը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին անկախության 20-ամյակի կապակցությամբ, երբ 2011 թվականին Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ն․ Սարկոզին ժամանել էր Հայաստան։
Թեև արձանը հայտնի է Հայաստանում, սակայն քչերը գիտեն, թե ով է այն անձը, որը պատկերված է քանդակում։ Կամերային բրոնզեձույլ այս քանդակում պատկերված է 19-րդ դարի ֆրանսիացի վաղամեռիկ նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժը, որը գեղանկարչության մեջ համարվում է նատուրալիզմի հիմնադիրներից մեկը ռեալիզմի ժանրում։ Լըպաժը եղել է ֆրանսիացի առաջին նկարիչներից մեկը, որը իր աշխատանքներում անդրադարձել է գյուղական կյանքին ու կենցաղին, նա հիմնականում ներկայացնում էր հասարակության աղքատ շերտը՝ նրանց պատկերելով կրիտիկական նատուրալիզմի ոճով։

Սակայն այս նկարիչը չի հասցրել մեծ ճանաչում ձեռք բերել, քանի որ ծանր հիվանդությունից մահացել է 36 տարեկանում։

Այսօր Ժյուլ Բաստիենի աշխատանքները ցուցադրվում են Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Մելբուրնի, Մոսկվայի և այլ քաղաքների առաջատար թանգարաններում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր