ԱՄՆ-ն կբախվի աննախադեպ չափերի տնտեսական ճգնաժամի այն բանից հետո, երբ ամերիկյան արժույթը դադարի գերիշխել համաշխարհային շուկայում։ Այս կարծիքը CNN-ի եթերում հայտնել է սյունակագիր Ֆարիդ Զաքարիան։ Նա նաև նշել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում դոլարը թուլանում է, ոչ թե ամրապնդվում, ինչպես նախկինում էր։ Լրագրողն անդրադարձել է ներդրող Ռուչիրա Շարմայի հայտարարությանը՝ «եթե դոլարն իսկապես կորցնում է իր դիրքերը, ապա ամերիկացիները պետք է սկսեն անհանգստանալ, քանի որ Վաշինգթոնը չի պատրաստվում հրաժարվել «աշխարհաքաղաքական վատ սովորություններից՝ աշխարհի ամերիկակենտրոն հայացքից»: «Այս ամենը թույլատրելի էր, ըստ Զաքարիայի, միայն դոլարի յուրահատուկ կարգավիճակի պատճառով»։ Այնուամենայնիվ, «եթե այն փոխվի, ապա Միացյալ Նահանգները կկանգնի աննախադեպ հաշվեհարդարի առաջ»: |