ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Հակոբյան Թաթուլն առաջարկում է «էվակուացնել» արցախցիներին, և սա՝ Հանրայինի եթերով». Հայկ Մարտիրոսյան
00:30, 29.03.2023 | mamul.am
5111 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Հակոբյան Թաթուլը, Պետրոսի եթերում, ըստ էության, թերևս որպես իր համար «ամենախոհեմ» տարբերակ առաջարկում է «էվակուացնել» արցախցիներին Հայաստանի մյուս մասեր և հանձնել Արցախը, որ ապահովվի նրանց կյանքի իրավունքը:
Եվ անգամ Պետրոսն է նրան հակադարձում, որ դա տարբերակ չէ, որովհետև դրանից հետո անարգել վերցնելու են Սյունիքը: Որին Թաթուլը պատասխանում է, որ (մեջբերում եմ ընկալվող իմաստը) դա էլ հնարավոր է և հնարավոր է, որ քննարկվի թե Հայաստանի մնացած մասերի հետ ինչ պետք է անել:
Ու սա Հանրային Հեռուստաընկերության եթերով: Ու հանրությունը դիտում է սա: Ու Թաթուլ Հակոբյանը շարունակում է ընկալվել ոչ միայն որպես հայ, այլև որպես լրագրող, որպես մարդ, որպես մտահոգ մեկը, որպես մեկը, որին սփյուռքահայ հարուստ բարեկամներն ընդունում են, լսում են, հյուրընկակում են, պատվում են, որպես Հայաստանում ու հայության շրջանում խոսելու իրավունք ունեցող:
Սա է մեր դեմքը: Սա ենք մենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր