ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
08:30, 29.03.2023 | mamul.am
3868 | 0

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում` մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 31-ին` ևս 8-10 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը` ևս 4-6 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.90C (2018 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.60C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.40C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր