ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի
09:42, 29.03.2023 | mamul.am
2197 | 0

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տսարածել. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։
Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։
Հանձնաժողովն առաջիկայում կգումարի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Ազգային ժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր