ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.04, EUR 414.13, RUB 4.77, GBP 480.55
+25 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը կարող է սահմանափակվել
11:18, 29.03.2023 | mamul.am
3354 | 1

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունից ռուսական շուկա կաթնամթերքի մատակարարումների ծավալների ավելացման կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» աշխատանքներ է իրականացրել՝ պարզելու աճի պատճառները։ Այս մասին նշվում է կառույցի հայտարարության մեջ։

Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։

«Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից 2023 թվականի մարտի 20-ից մարտի 24-ը անցկացված ստուգման ընթացքում այս փաստը հաստատվել է։ Բացի այդ, արտադրական գործընթացում հայ արտադրողներին թույլատրվում է օգտագործել հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։

«Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր