ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.04, EUR 414.13, RUB 4.77, GBP 480.55
+27 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+27 °C
ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
12:24, 29.03.2023 | mamul.am
2128 | 0

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հերթական այցելությունը տեղի է ունեցել մարտի սկզբին»,-ասել է նա։

ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես, գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր