ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«ՊՆ-ն իր վարքագծով տարակուսանք է առաջացնում». փաստաբան
14:18, 29.03.2023 | mamul.am
3483 | 0

«Ես ստացել եմ ՆԳՆ ՓԾ տնօրենի համապատասխան գրությունը, որով բոլոր հարցերին պատասխանել է, բացառությամբ երկու ռազմավարական բնույթի հարցերի։ Դրանք վերաբերում էին այն հարցերին, թե գնդապետ Սարոյանին կոնկրետ երբ, ինչ հանգամանքներում, ում կողմից է տրվել տեղեկատվություն զինծառայողների՝ մահճակալներում գտնվելու վերաբերյալ, ինչպես նաև հրդեհից որքան ժամանակ հետո է այդ տեղեկատվությունը փոխանցվել գնդապետին։ Փետրվարի 26-ին մենք հարցեր ենք ուղղել նաև ՊՆ նախարարն, առ այս պահը ՊՆ-ից որևէ արձագանք չկա մեր հարցերի կապակցությամբ։ ՊՆ-ն իր վարքագծով տարակուսանք է առաջացնում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից տուժածների հարազատների պաշտպան Նորայր Նորիկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր