ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը». փաստաբան
14:30, 29.03.2023 | mamul.am
3043 | 0

«Հարկ է ստանալ հարցի պատասխանը, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպես է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ, ինչպես բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հարցեր բարձրացրեց Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատների պաշտպան Նորայր Նորիկյանը:

«Պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հետևաբար հարց է առաջանումմ, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, երբվանից է այն առաջացել, ինչ հանգամանքներում, ինչ միջոցների կիրառման արդյունքում և հրդեհից առաջ ինչ իրավիճակ է տիրել այդ տարածքում: Եթե պնդում է արվում, որ զինվորները այրվածքներն ստացել են կենդանության օրոք, ապա ինչպես բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու, և գտնվել են մահճակալների վրա»,- նկատեց փաստաբանը:

Նա նշեց, որ այս պայմաններում տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր