Ֆրանսիայում մի կին է ձերբակալվել, ով սոցցանցերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «աղբ» է անվանել։ Այս մասին հայտնում է Voix du Nord թերթը։ Ըստ հրապարակման, 3 ոստիկաններ ժամանել են բնակչուհու տուն, նրան բերման ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել «պետական իշխանության համար պատասխանատու անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար։ Այժմ այս արարքի համար նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում և 15 հազար եվրո տուգանք։ Նրա գործը դատարանում կքննվի հունիսի 20-ին։ |