ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Նասկին կառավարության համար ավելի կարևոր է, քան թատրոնը». Կարեն Խաչատրյան
20:12, 29.03.2023 | mamul.am
3791 | 0

Նորանկախ Հայաստանում թատրոնների փակման ցավալի նախադեպեր են եղել՝ «Փոսի» թատրոնը ծախեցին, կերան, Կամերային երաժշտական թատրոնը փակվեց, հիմա հերթը «Գոյինն» է: Քաղաքացին է որոշում, որ թատրոնը պետք է մնա, որը՝ ոչ, թատերական համայնքը պետք է միասնական լինի, որ ինչ-որ չինովնիկներ նման հիվանդ որոշումներ չկայացնեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը։

Խաչատրյանն իր մոտեցումները ներկայացրեց՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ այն որոշմանը, ըստ որի, «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կկրճատվի, իսկ ստեղծագործական կազմը գործունեությունը կշարունակի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Գոյ» թատերախումբ անունով:
Դերասանի խոսքով, պետական քաղաքականության մեջ մշակույթ հասկացողությունը ցածր տեղում է, մինչդեռ մենք հազարամյակներով մշակույթ ունեցող ազգ ենք: «Երեսուն տարի չի կարևորվել մշակույթը, մշակութային գործիչները գրոշներով պահել են իրենց ժառանգություն հասած արվեստը, Կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի նրանց համար, բայց փոխարենը այն քանդում է: Կառավարությունը ներում է գործարարների պարտքերը, նրանց արտոնություններ տալիս, իսկ «Գոյը» փակում են 3.5 միլիոն դրամի համար, փաստորեն՝ Կառավարության համար նասկիները, մայկաներն ավելի կարևոր են, քան թատրոնը, նրանց պարտք կարելի է ներել, թատրոնի պարտքը՝ ոչ, 3.5 միլիոնն ի՞նչ գումար է, հատկապես, երբ թատրոնի տնօրենը ժամանակ է խնդրում»,- ավելացրեց նա:

«Նասկին կառավարության համար ավելի կարևոր է, քան թատրոնը». Կարեն Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր