Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արևելք։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։