ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թուրքիայի խորհրդարանում վաղը կկայանա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցի քվեարկությունը
21:00, 29.03.2023 | mamul.am
4320 | 0

Չորեքշաբթի օրը Bloomberg-ը հայտնել է, որ հինգշաբթի օրը՝ մարտի 30-ին, Թուրքիայի խորհրդարանը քվեարկելու է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի դիմումի հարցը։
Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանը վավերացրել էր Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ Թուրքիան մնացել է դաշինքի միակ անդամ երկիրը, որը դեռ չի հաստատել Հելսինկիի հայտը։

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին արձանագրություններն ստորագրվել են ռազմական բլոկի անդամ երկրների կողմից 2022 թվականի հուլիսի 5-ին։ Բայց այդ երկրները դաշինքին կարող են միանալ միայն այն դեպքում, երբ միաձայն հավանություն ստանան։
Թուրքիան արգելափակել է նրանց մուտքի գործընթացը և պահանջել է նախ արտահանձնել քրդական կազմակերպությունների ղեկավարներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, ինչպես նաև հանել երկիր զենք մատակարարելու արգելքը։

Մարտին Անկարան հայտարարեց, որ իրենք պատրաստ են վավերացնել Ֆինլանդիայի թեկնածությունը մինչև երկրում մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները, սակայն Շվեդիայի դեմ առարկությունը մնում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր