ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.04, EUR 414.13, RUB 4.77, GBP 480.55
+27 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Պետրո՛ս, դո՛ւք վերապատրաստման կարիք ունեք». Էդգար Ղազարյան
22:30, 29.03.2023 | mamul.am
7431 | 1

Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն է ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը: Հարցազրույցն սկսվեց զրուցակիցների վիճաբանությամբ: Էդգար Ղազարյանը նկատեց, որ ընդդիմադիր գործիչների ասածից ստացվում է՝ իրենք այլ թեկնածու չունեին, ստիպված Էդգար Ղազարյանին ընտրեցին: Ի պատասխան ՄԻՊ թեկնածուն նկատեց, որ Պետրոս Ղազարյանը վերապատրաստման կարիք ունի նախ և առաջ որպես լրագրող:

Պետրոս Ղազարյանն էլ Էդգար Ղազարյանին հիշեցրեց վերջինիս խոսքերը, որ եթե ինքը դառնա վարչապետ, առաջին հերթին հեռացնելու է Պետրոս Ղազարյանին: «Դո´ւք վերապատրաստման կարիք ունեք, որովհետև վարչապետն իրավունք չունի հեռացնել Հանրայինի աշխատակցին»,- նկատեց Պետրոս Ղազարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր