ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայաստան. Ադրբեջանի հետ հերթական պատերազմի մտավախությունների աճը. #DeutscheWelle
00:36, 30.03.2023 | mamul.am
5649 | 0

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը կարծում է, որ եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է, գրում է Deutsche Welle պարբերականը՝ «Հայաստան. Ադրբեջանի հետ հերթական պատերազմի մտավախությունների աճը» հոդվածում:

«Բազմաթիվ հայեր վստահ են, որ գարնանը Ադրբեջանը հարձակում կսկսի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է»,- ասել է Ռիտերը: Ըստ նրա՝ հայերը շատ ուրախ են ԵՄ դիտորդների ներկայությամբ:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ դիտորդները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, հետևաբար, չեն կարող արձանագրել, օրինակ՝ հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։
«Մենք չենք կարող միջամտել։ Մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»,- ասել է Ռիտերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր