ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները կձերբակալեն Պուտինին». Արման Մելիքյան
10:30, 30.03.2023 | mamul.am
3371 | 1

«Խիստ կասկածում եմ, որ եթե պարոն Պուտինը ժամանի Հայաստան, այստեղ կձերբակալվի: Վերջին հաշվով, այստեղ զորք էլ ունի տեղակայված, գործակալական ցանց նաև կգործի և ամենակարևորը՝ չեմ կարծում, որ ՀՀ իշխանություններն այդ քայլին կգնան»,- «Հարցազրույցի» եթերում ասել է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Պուտինին Հայաստանում ձերբակալելու մասին՝ վերջին օրերի քննարկումներին: «Պուտինը երբևէ աչքի չի էլ ընկել ՀՀ գալու մեծ ցանկությամբ»,- նշել է Մելիքյանը:

Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել էր, որ եթե ՌԴ նախագահը գա Հայաստան, պետք է կալանավորվի:

«Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները կձերբակալեն Պուտինին». Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր