ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Շատ վտանգավոր գործընթացներ են գնում». Տաթևիկ Հայրապետյան
10:06, 30.03.2023 | mamul.am
6519 | 0

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Երեկ գիշերը «Тогарма» թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի զինվորական ուրալներով փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը Հայաստանի հետ սահմանի մոտակայքում՝ Տեղ գյուղից ոչ հեռու գտնվող հատվածում: Դրանից հետո «Armenian military portal» թելեգրամյան ալիքը նշեց, որ եղել է պայմանավորվածություն ՌԴ-ի և ադրբեջանական կողմերի միջև առ այն, որ հայկական կողմը մինչև ապրիլի 1-ը կկառուցի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը: Ըստ էության, ճանապարհը գրեթե պատրաստ է և Ադրբեջանը որոշել է նման քայլի գնալ:

Պաշտոնական որևէ մեկնաբանություն ՀՀ ՊՆ-ի կողմից չկա: Բայց ակնհայտ է, որ շատ վտանգավոր գործընթացներ են գնում: Ադրբեջանը օրեր առաջ ԼՂՀ ՊԲ-ի ու ռուս խաղաղապահների թերացումների արդյունքում վերահսկողություն սահմանեց այլընտրանքային ճանապարհի նկատմամբ, հիմա արդեն ՀՀ-ի կողմից է փորձում քայլեր ձեռնարկել: Հույս ունեմ ՊՆ-ն շուտով կպարզաբանի իրավիճակը: Ակնհայտ է, որ մեր անգործությունից ու ուշացած քայլերից Ադրբեջանը մաքսիամալ ձևով օգտվում է՝ վերջնականապես փորձելով կտրել Արցախ-Հայաստան կապը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր