ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստություններ է տեսնում». Փաշինյան
11:12, 30.03.2023 | mamul.am
4137 | 0

«Նախորդ շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են. Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը ԼՂ-ի՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր անելով: 20/54 բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը: Ադրբեջանը սա բացատրում է իբր թե ՀՀ-ից ԼՂ ռազմական բեռների ու անձնակազմի տեղափոխումով, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՀՀ-ն դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Իսկ որ ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ, հանրահայտ փաստ է»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՊԲ-ի գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: «Պիտի հետևողականորեն շարունակենք միջազգային հանրությանը իրազեկել այս մասին և աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր