ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել». վարչապետ
11:18, 30.03.2023 | mamul.am
3863 | 1

ՀՀ վարչապետը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացմանը, որը վերաբերում է երթուղու փոփոխությանը: «Ինչպես գիտեք, 2022-ի օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ-ի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում, Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք: Պայմանավորվածության համաձայն, այն պետք է գործեր մինչև 2023թ. ապրիլի մեկը: Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու սահմանապահ զորքերը ստանձնելու են ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված: Այս ամենի արդյունքում հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»,- եզրափակեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր