ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Փոփոխություն՝ «ՀՀ դրոշի մասին» օրենքում
12:00, 30.03.2023 | mamul.am
5600 | 0

«ՀՀ դրոշի մասին» օրենքի փոփոխությունները ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: «Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները՝ մասնավորապես ամբողջական, մաքուր ու չգունաթափված լինելու պահանջը սահմանվում է որպես ընդհանուր պահանջ: Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. այդ պահանջները խախտելու համար՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով: Իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվում է ոստիկանությանը՝ վարչական դատարանի փոխարեն»,- ասաց նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր